Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է բոլոր սահմանները. Արշակ Աբրահամյան

Արցախցի հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով դեկտեմբերի 3-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած   հայտարարություններին՝ ասաց.

«Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է բոլոր սահմանները։ Այն, որ երկրի թիվ մեկ ամբիոնից սեփական ընկալումները և մտքերն արտահայտելուց բացարձակ չի մտածում դրա հետևանքների մասին՝ դա նորություն չէ, բայց նա պետք է լավ իմանա, որ աշխարհը որպես «նահատակ»՝ ընկալում է հենց իրեն և իր, մեղմ ասած, ցածր IQ ունեցող, մտածելու և վերլուծելու ունակությունից զրկված, ստամոքսով մտածող էլեկտորատին։

Կարծում եմ՝ կարիք կա նրան հիշեցնելու, որ այդ նույն աշխարհը մինչև 2018թ. տարբեր նախագահների կառավարման ժամանակ Հայաստանին բնորոշում էր՝ որպես «Կովկասյան վագր» և «Շախմատային գերտերություն»։

Այդ նույն աշխարհը տեսնում էր, թե ինչպես է հայ ազգի մի հատվածն Արցախում 9 ամիս շրջափակման մեջ, ամեն ինչից զրկված լինելով, պայքարում։ Շուրջ 7 տարի լինելով երկրի ղեկին՝ Փաշինյանն այդպես էլ դուրս չեկավ հեղափոխական ակտիվիստի դերից և չհասկացավ, որ երկրի ղեկավարը պետք է իրեն պահի հավասարակշիռ և զգուշորեն արտահայտի իր մտքերը, որպեսզի դրա հետևանքով պետությունը չտուժի…

Եվ վերջում նրան խորհուրդ կտամ դիտել հենց իր կողմից «կիրթ և կառուցողական» բնորոշված Ալիևի՝ հրապարակային կերպով անձամբ իր մասին արտահայտած մտքերը… Անգամ Ալիևն էր շեշտում, որ դրանք իրեն են վերաբերում, ոչ թե նախկիններին կամ Հայաստանին։

Դե, Լուկաշենկոյի ասածների մասին երևի լռեմ…»,- նշել է Ա. Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս