ՔՊ-ականները հասկանում են, որ ցանկացած պահի Փաշինյանն իրենց «զոհաբերելու» է, ինչպես արեց Հովիկ Աղազարյանին, ով հանդգնեց դուրս գալ «նիկոլական ռամկաներից». Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատերին թվում է, թե այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սպոնտան ու հանպատրաստից գործողություններ են, և չունեն ենթատեքստ ու խորքային ասելիք, սակայն միանշանակ է, որ իրականում գործ ունենք հստակ գծված ու քայլ առ քայլ հաշվարկված սխեմատիկ կոմբինացիաների հետ, երբ յուրաքանյուր հաջորդ քայլը նախորդի տրամաբանական շարունակությունն է։

Եթե կարճ՝ Փաշինյանը ոչինչ հենց այնպես չի անում՝ սկսած «ապապետականության», «իրական Հայաստանի» մասին թեզեր տիրաժավորելուց, վերջացրած հեծանիվ քշելը։

Որևէ մեկին չթվա, թե Նիկոլը չգիտի իր քայլի վտանգավորությունը, բնավ, սակայն նա, լինելով օտարածին, ավելի կոնկրետ՝ թուրքական մշակույթի կրող անհատ, ծառայում է պանթյուրքիստ տերերին՝ հստակ կատարելով իր առջև դրված առաջադրանքն ու հստակ մշակված ծրագիրը։

Իսկ ի՞նչ է անում Նիկոլը։ Այս պարզ ու անմեղ հարցի տակ մի քանի շերտերով ու տարբեր ծխածածկույթներով թաղված օպերացիաներ են՝ իրենց համապատասխան ենթաօպերացիաներով։ Առաջին հերթին պարզ է մի բան․ թե՛ Փաշինյանը, և թե՛ առավել ևս նրա վարչախումբը, փայլուն գիտեն, որ այն, ինչը նրանք ունեն այսօր, ինչ դիրիքի հասել են, իրենց կյանքի ամենավերին գրադացիան է, դրան հաջորդելու է տոտալ անկումը։

Օրինակ, ՔՊ-ական լիքը պատգամավոր շատ հրաշալի հասկանում է, որ ՀՀ-ում պետական կարգի վերականգնումից հետո իրենք լինելու են ՝

ա) քրեակատարողական հիմնարկներում,

բ) դառնալու են վտարանդի (սա հիմնականում վերաբերում է «բարձր դասի» քպ-ականին) կամ ուղղակի լինելու են հանրության կողմից изгой-ներ։

Սրանք սցենարներ են, որոնք միֆերի դաշտից չեն, այլ դրանց հետագա ճակատագիրը։ Նրանք հասկանում են, որ ցանկացած պահի Փաշինյանն իրենց «զոհաբերելու» է, ինչպես արեց Հովիկ Աղազարյանին, ով հանդգնեց դուրս գալ «նիկոլական ռամկաներից»։

Ավելին, բոլորը հստակորեն գիտակցում են, որ ինչպես Հովիկի դեպքում ՀԺ-ով Փաշինյանը «փչացրեց» վերջինիս՝ հրապարակելով «պրիմիտիվ» ու բոլորին հայտնի «ճշմարտություններ» հրապարակելով ու ծաղրուծանակի ենթարկելով, նույնն անելու է, ասենք, Ալեքսանյան Վահագի կամ Լուլույի դեպքում։

Հենց այդ պատճառով է, որ այն դատարկաբանություններն ու հակապետական թեզերը, որոնք վերջին 1-1,5 տարիներին հնչեցնում է Նիկոլը, բոլորն ինքնամոռաց ծափահարում են և արագ-արագ կրկնում՝ փորձելով ամուր տեղավորվել նիկոլական տիրույթում։

ՔՊ-ականները գիտակցում են, որ, երբ ՀԺ-ի այն տողերը, թե՝ «նրանք, ով ինչ-ինչ հանգամանքերով «պոկվել են» խմբակցությունից ու թիմից, անփառունակ կարիերա են ունեցել», բացահայտ սպառնալիք են բոլորին և ամբողջովին տեղավորվում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ» հայտնի արտահայտության մեջ։

Ի դեպ՝ մի տենդենց եմ նկատել, բոլոր այն անձինք, ովքեր տարբեր պատճառներով դուրս են գալիս իշխանության համակարգից, միանգամից դառնում են «մոնստր կոռուպցիոներ», որոնք կերել ու մսխել են «հերոս հարակտուի փողերը», և ՔՊ-ականները, բոլորը փայլուն հասկանում են, որ Փաշինյանի հանդեպ յուրաքանչյուր «ոտնձգության» դեպքում, իրենք համալրելու են այդ շարքերը։

Ոչ վաղ անցյալում, երբ 2018-ին Փաշինյանի կողմից իրականացվում էր հայտնի իրադարձությունները և դագաղներով «թաղում» էին ՀՀԿ-ին, շատերը հայտարարում էին, թե՝ վերջ՝ «ՀՀԿ-ն մեռավ», սակայն ժամանակը ցույց տվեց լրիվ հակառակը։

Ժամանակին ՀՀ-ում գործող «քաղհասարակությունն» ու նիկոլանմանները Սերժ Սարգսյանին «բռնապետ» կամ «դիկտատոր» էին համարում, հայտարարում, թե ՀՀԿ-ն չունի սեփական կարծիք ու դիրքորոշում և ամեն ինչ կատարվում է Սարգսյանի ցանկությամբ։

2018-ին հաջորդած իրադարձությունները փաստեցին հակառակը, որ ինչքան էլ կուսակցությունից շատերը «թռան», այդ ծանր շրջանում լքեցին խրամատը, կուսակցական տոմսերը պահեցին և այլն, կար մի կորիզ, ինստիտուցիոնալ մի համակարգ, որը ցույց տվեց իր կայունությունն ու համակարգային լինելը։

2018-ից հետո՝ շատ կարճ ժամանակահատվածում ՀՀԿ-ն ապացուցեց, որ ունի հավատարիմ ու գաղափարական կազմ, ով, անկախ ամեն ինչից, հասկանում է իր քաղաքական առաքելությունը և առաջին հերթին պետության առաջ ունի պարտավորվածություն։

Ժողովրդավարությունն իր հիմնական դրոշակ դարձրած Նիկոլը դասական բռնապետ է՝ լիբերալ-ֆաշիզմի նեկայացուցիչ, երբ իրադարձությունները մեկնաբանում է զուտ իր քաղաքական ճաշակին համապատասխանեցնելով, ինչպես հայտնի «Անասնաֆերմա»-ում էր ասվում՝ «բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը»»։

Տեսանյութեր

Լրահոս