«Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ էդ բառի հետ». Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.
«Մենակ զարմանում եմ՝ մարդ էլ 30-40 տարի ապրի ու Նիկոլ Փաշինյանի ասելուց հետո հասկանա, որ՝ «որտեղ հաց՝ էնտեղ կա՛ց» բառախաղը շատ կարևոր միտք է։ Մի օր, երբ Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետի աշխատասենյակում չլինի, իր թևավոր խոսքերից ո՞րը կհիշի ժողովուրդը»։
Պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Ես այդքան անհամեստ չեմ գտնվի, որպեսզի մտածեմ, թե իմ մտքերն այդքան շատ հիշելու են, բայց ես համոզված եմ, որ շատ երկար հիշելու են ձեր այն մտքերը, որտեղ դուք ցիտում եք իմ մտքերը»։
Գեղամ Մանուկյանի արձագանքին, որ, ըստ էության, «շեֆն ինչ ասում է, մնացածը դա էլ կրկնում են», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, թե այդ արտահայտության հետ գենետիկորեն անհամատեղելիություն ունի։
«Ես շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ իմ մասին խոսելով՝ ինչ-որ մեկը շեֆ բառն է օգտագործում։ Մենք հո խմբավորո՞ւմ չենք։ Կա պաշտոն, կարգավիճակ, ազգանուն, անուն։ Ես, օրինակ, չեմ նեղվում, երբ իմ մասին խոսելիս՝ անունով են խոսում։ Ես գենետիկ անհամատեղելիություն ունեմ այդ բառի հետ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում