Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ու խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարց ներկայում չի քննարկվում։

Aysor.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվել է՝ արդյոք գլխավոր դատախազը կգնա՞ Ազգային ժողով՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։

«Նման հարց ներկայում չի քննարկվում»,- ի պատասխան հայտնել են Դատախազության հանրային կապերի բաժնից։

Նշենք, որ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այսօր հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանը խմբակցության նիստերից, այլ ներքին քննարկումներից, այդ թվում՝ պետական անվտանգությանը վերաբերող, որոնք ենթակա չէին հանրայնացման, տարբեր դրվագներով արտահոսքեր է կատարել։

Հարցին՝ արդյո՞ք կարծում են, որ այս ամենով իրավապահները պետք է զբաղվեն՝ Կոնջորյանն արձագանքել է. «Ես տեսնում եմ, որ այդ ամենով զբաղվելու բան կա, այդ թվում՝ իրավապահների կողմից։ Բայց դա իմ գնահատականն է, ես իրավաբան չեմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031