
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվոր է զոհվել․ BBC

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր ավելի քան 80 հազար ռուսաստանցի զինվորական է զոհվել․ BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդիազոնա»-ն կամավորների թիմի հետ բաց աղբյուրներն ուսումնասիրելով նույնականացրել են նրանց։ Այս մասին գրում է «Ազատություն» ռ/կ-ն։
Լրագրողները նշում են՝ զոհվածների կեսից ավելին պատերազմի մեկնարկի պահին բանակի հետ կապ չի ունեցել։
Ամենեշատը զոհվել են Թաթարստանից, Բաշկիրիայից և Սվերդլովսկի մարզից ռազմաճակատ մեկնածները։
Մոսկվան զոհերի թիվը չի հրապարակում։