Եթե ԲԴԽ նախագահը մեկ SMS-ից հետո փախավ, էլ ի՞նչ դատավորների անկախություն․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կասկածում է, որ Հայաստանում դատական համակարգն անկախ է: Նա այդ մասին հայտարարեց այսօր դատական նիստի ժամանակ՝ խոսելով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանի հրաժարականի մասին։

Հիշեցնենք, որ Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «Whatsapp»-ով հաղորդագրություն ստանալուց հետո:

«Եթե ԲԴԽ ղեկավարը, որն օրենքով ամենապաշտպանված անձն է, մեկ SMS-ով փախնում է իր պաշտոնից, ի՞նչ վիճակում են հայտնվում դատավորները, եթե ստանան SMS-ներ։ Իրավո՞ւնք ունենք այդպես մտածելու․ իրավունք ունենք։ Բոլոր դատավորները պետք է մտածեն, թե ԲԴԽ նախագահն ինչու մեզ խայտառակեց ու այսպիսի հիմար վիճակում դրեց։ ԲԴԽ նախագահն այն պաշտոնյան է, որի ուղղակի գործառույթն է պաշտպանել դատավորների անկախությունը, եթե ինքը չի կարող պաշտպանել իր սեփական անկախությունը, ապա ինչպես ասում են, «ձեր գործը բուրդ է»»,- դատական նիստի ժամանակ նշեց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակում յուրաքանչյուրը կարող է մտածել` արդյոք այս դատավորն SMS-ով հարց լուծող է, անկախ է, թե ոչ։

Տեսանյութեր

Լրահոս