
Արին Բերդի փողոցում հայտնաբերվել են կասկածելի փաթեթներ

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցում՝ ժողովրդին հայտնի «Հայկոպ» բազայի ճանապարհին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայում թմրանյութ կա, և հնարավոր է՝ այն իրացվում է։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները նկատել են կասկածելի մեքենան և տղամարդկանց, որոնք փորձել են դիմել փախուստի, սակայն ոստիկանները կանխել են:
Ոստիկանության Նուբարաշենի բաժնում բերման ենթարկվածները խոստովանել են, որ «Նիվայի» մեջ հայտնաբերված թմրանյութերը պատկանում են իրենց, սակայն դեպքի վայրում հայտնաբերված թմրամիջոցներն իրենց հետ կապ չունեն։ Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալները Երևանի բնակիչներ 35-ամյա Ռուբեն Ս.-ն և 36-ամյա Խաչատուր Ժ.-ն են։