Բաժիններ՝

Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ կայացել է ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար, ՀՀԿ Մասիսի շրջանային խորհրդին նախագահ Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ ՀՀԿ գրասենյակում կայացավ ՀՀԿ Մասիսի շրջանային կազմակերպության երիտասարդական կառույցի ղեկավարի ընտրությունը: Այս մասին հայտնում է ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը։

Նիստի արդյունքով ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության առաջարկությամբ, ՀՀԿ Մասիսի Երիտասարդական Կազմակերպության նախագահ ընտրվեց Ազա Համբարձումյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երիտասարդական կառույցի գործունեությանն առնչվող հարցեր, ինչպես նաև ապագա ծրագրերն ու զարգացման ուղղությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930