Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը նախապատրաստվում է ընկերական խաղերին

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը նոյեմբերի 23-26-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, որից հետո կմեկնի Մոլդովա՝ նոյեմբերի 28-ին և դեկտեմբերի 1-ին ընկերական հանդիպումներ անցկացնելու այդ երկրի ֆուտբոլի կանանց հավաքականի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ

Ալինա Պողոսյան «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)

Լիլիթ Բաբայան «Փյունիկ – աղջիկներ»

Սվետլանա Կարագյոզյան «Ռուբին» – Ռուսաստան)

Պաշտպաններ

Լիանա Ղազարյան «Ռոստով» – (Ռուսաստան)

Նատաշա Չեկի-Ժամգոչյան

Անյուտա Գալստյան «Ուրարտու – աղջիկներ»

Հասմիկ Գրիգորյան «Ուրարտու – աղջիկներ»

Կիսապաշտպաններ՝

Միլանա Վարդանյան «Կրասնոդար» – (Ռուսաստան)

Նիկա Սմիռնովա «Ենիսեյ» – (Ռուսաստան)

Վերոնիկա Ասատրյան «Արարատ Թալին» – (Էստոնիա)

Լառա Կազանչյան «Քրեյթոնի համալսարան» – (ԱՄՆ)

Լիզա Կազանչյան «Օկլանդի համալսարան» – (ԱՄՆ)

Մարալ Արթին «Մոթրիլ» – (Իսպանիա)

Անեթ Մեհրաբյան «Արարատ Արմենիա – աղջիկներ»

Հարձակվողներ

Oկսաննա Պիզլովա «Ռուբին» – (Ռուսաստան)

Լուսինե Կոստանյան «Ուրարտու – աղջիկներ»

Ավա Չոլակյան «Սթիլֆ» – (ԱՄՆ)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս