
Հերպեսի նմանվող վերքերը կարող են կապված լինել բարակ աղիքի քայքայման հետ

Մաշկի հերպեսիֆորմիս դերմատիտը՝ բորբոքային մաշկային հիվանդություն, որը կապված չէ հերպեսի վիրուսի հետ, բայց նաև առաջացնում է բշտիկներ, կարող է լինել բարակ աղիքի հիվանդության ատիպիկ նշան: Այս մասին Газета.Ru-ին հայտնել է ուռուցքաբան և բժշկական փորձագետ Սունա Իսակովան։
«Ցելիակային հիվանդությունը բարակ աղիքի հիվանդություն է, որի ժամանակ, ի պատասխան սնձան պարունակող մթերքների օգտագործման, օրգանիզմում առաջանում են մի շարք իմունային ռեակցիաներ, որոնք հանգեցնում են բարակ աղիքների քայքայմանը։ Արդյունքում խախտվում է սննդանյութերի կլանման գործընթացը, և մարդու մոտ առաջանում են այս պաթոլոգիային բնորոշ ախտանիշներ՝ որովայնի ցավ, փորլուծություն, քաշի կորուստ»,- ասել է Իսակովան։
Նրա խոսքով, հերպետիֆորմիս դերմատիտի առաջացմանը նպաստում է իմունային ռեակցիան: Ի պատասխան սնձան օգտագործելու՝ մաշկի վրա առաջանում են ալերգիկ ցաներ։
«Այս դեպքում բժշկին կարող են օգնել աղիքային ախտանշանները, ինչպես նաև գլխամաշկի, ուսերի, հետույքի, ծնկների և արմունկների ցաների համաչափությունը»,- ըստ shantnews-ի՝ եզրափակել է մասնագետը: