Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան
Հենրիխ Մխիթարյանը համոզված է, որ Ինտերը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
2023 թվականին «ներաձուրիները» մրցաշարի վճռորոշ խաղում պարտվեցին «Մանչեսթեր Սիթիին»՝ 0:1։
«Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի:
Եզրափակիչ վերադառնալը երազանք կլիներ, թեև ճանապարհն այժմ ավելի երկար է, քան երկու տարի առաջ: Բայց մենք հավատում ենք դրան: Մենք վստահ ենք, որ կարող ենք վերադառնալ այնտեղ»,- ասել է կիսապաշտպանը Corriere della Sera-ին տված հարցազրույցում: