ԱՄՆ-ն Ուկրաինային ռшզմական օգնության նոր փաթեթ կհատկացնի
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ կհատկացնի: Այս մասին գրում է ria.ru-ն՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:
Նոր փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի համակարգերի զինամթերք, 155 միլիմետրանոց և 105 միլիմետրանոց հրետանային արկեր, 60 եւ 81 միլիմետրանոց ականանետեր, TOW հակատանկային հրթիռներ, Javelin և AT-4 համալիրներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, հրաձգային զենքեր, ինժեներական աշխատանքների համար սարքավորումներ և քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային սպառնալիքներից պաշտպանական միջոցներ:
Սա Ուկրաինային տրվող ռազմական օգնության 71-րդ տրանշը կդառնա, որը հատկացվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2021 թվականի օգոստոսից: Պենտագոնում ընդգծել են, որ նոր մատակարարումների նպատակն անվտանգության և պաշտպանության ոլորտում Ուկրաինայի առավել հրատապ կարիքների բավարարումն է:
Ընդ որում, ԱՄՆ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը դաշնակիցների հետ Ուկրաինայի պաշտպանական կարիքների ապահովման կոնտակտային խմբի շրջանակներում, նշել են գերատեսչությունում: