ԱՄՆ-ի զգուշացումը՝ Թուրքիային

Վաշինգտոնը չի կարծում, թե «ահաբեկչական կազմակերպության առաջնորդները պետք է հարմարավետ ապրեն»: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի՝ Կատարից Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը:

Ճեպազրույցում Միլլերը, նշելով որ ՀԱՄԱՍ-ի որոշ առաջնորդներ պետք է հանձնվեն ԱՄՆ-ին, ավելացրել է. «Մենք չենք կարծում, որ ահաբեկչական կազմակերպության առաջնորդները պետք է հարմարավետ ապրեն որևէ տեղ։ Նկատի ունեմ մեր հիմնական դաշնակիցներից և գործընկերներից մեկի խոշոր քաղաքը»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներն ավելի վաղ հերքել այդ տեղեկատվությունը:«The Times of Israel» թերթը՝ հղում անելով արաբ անանուն դիվանագետի, նյութ էր հրապարակել, որտեղ նշվել էր. «ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամներն անցյալ շաբաթ Կատարից Թուրքիա են տեղափոխվել այն բանից հետո, երբ Դոհայում հայտարարել են, որ հրաժարվում են Գազայում պատերազմի դադարեցման շուրջ բանակցությունների միջնորդությունից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930