
Փարաքարի ՔՊ-ական համայնքապետի մասնակցությամբ միջադեպ՝ Երևանում, կյանքից հեռացել է վերջերս ՀՀ տեղափոխված 42-ամյա տղամարդ

Նոյեմբերի 16-ի փողային հարցերի հետ կապված վիճաբանություն և սպանություն է տեղի ունեցել Երևանի 17-րդ թաղամասում: Մահացածը Երևանի բնակիչ 42-ամյա Արթուր Մանուկյանն է, ով ինչպես նշել էինք, հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխվելուց հետո մահացել է:
«Հրապարակ»-ի տեղեկություններով սպանության վայրում է եղել և այս թեմային մասնակից է նաև Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը: Վերջինս ոտքի հատվածում հրազենային վնասվածք է ստացել: «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով որոնում են Լյուդվիգ Գյուլնազարի ընկերոջը:
ՆԳՆ-ից հաստատեցին սպանության փաստը, սակայն այլ մանրամասներ չնշեցին: ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ 155-րդ հոդվածի 1-ին մասով` սպանություն, 335-րդ հոդվածով` ապօրինի զենք զինամթերք կրելու։ Սպանության մասնակիցների շրջանակը դեռևս պարզվում է։