Բաժիններ՝

Հրդեհ Ձորագյուղ գյուղում

Նոյեմբերի 15-ին, ժամը 15:47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ձորագյուղ գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում են անասնագոմի (360 քմ) տանիք և ներսում՝ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։31-ին, մարվել՝ 23։02-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և մոտ 2500 հակ անասնակեր։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ հատուկ տեխնիկա (տրակտոր)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930