
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում նոյեմբերի 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է կարճատև անձրև։
Մարզերում նոյեմբերի 15-ին, 16-ի և 18-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։