Ուրուգվայի նախագահն ու ՀՀ դեսպանն անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին

Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակաժե Պոուին:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում, որին ներկա էր նաև արտաքին հարաբերությունների նախարար Օմար Պագանինին, նախագահ Լակաժե Պոուն շնորհավորել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության ընթացքում:

Զրույցի շրջանակներում կողմերն անդրադարձել են հայ-ուրուգվայական հարաբերությունների ամրապնդման հեռանկարներին, շեշտել դրանց պատմականորեն բարեկամական բնույթը և երկուստեք գոհունակություն արտահայտել Մոնտեվիդեոյում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ:

Դեսպան Գևորգյանն Ուրուգվայի նախագահին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, կայուն և երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930