
Թուրքիայում ռազմական արդյունաբերությունն ամեն տարի աճում է 20%-ով

Թուրքիայի ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունը ներկայացրել է պաշտպանական արդյունաբերության զարգացումները և ավիացիոն արդյունաբերության ոլորտի սահմանված նպատակները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ Թուրքիայում պաշտպանական արդյունաբերության ոլորտում կա 2400 ընկերություն և 100 հազար աշխատակից։ Իսկ իրականացված ծրագրեի ծավալը կազմում է ավելի քան 100 մլդ դոլար։
Թուրքիայում ռազմական արդյունաբերությունն ամեն տարի աճում է 20%-ով։ Օրինակ 2023-ի արտահանման ծավալների ցուցանիշին Թուրքիան հասել է 2024-ի 10 ամսում։
Մասնավորապես 2023-ին կատարվել է 5.5 մլրդ դոլարից ավելի արտահանում, իսկ արդեն 2024-ի ընթացքում արդեն իրականացվել է նախապես սահմանված 6.5 մլրդ դոլարը գերազանցող արտահանում։
«Նպատակադրվել ենք պաշտպանական և օդատիեզերական արդյունաբերության ոլորտներում 7.3 մլրդ դոլարի արտահանում իրականացնել»,- նշել է Հալուք Գյորգյունը։