
ԱԺ-ում պետական պահպանության ծառայության աշխատակիցը ճանկռել է լրագրողի ձեռքը. hraparak.am

ԱԺ-ում պետական պահպանության ծառայության աշխատակիցը քաշել եւ ճանկռել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանին։ Այս մասին գրում է hraparak.am-ը։
«ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, եւ հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թեւը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը՝ ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։
Սրբուհի Գալյանը գուցե անձա՞մբ է նման հանձնարարություն տվել բոլոր սահմաններն անցած ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ԱԺ-ում տնօրինություն են անում` 2021 թվականից սկսած:
Բայց նկատենք, որ որպես նախարար լավ չի սկսում իր աշխատանքը` լրագրողների հետ շփվելու ունակություն չունեցող անձը չի կարող նախարար աշխատել:
Հուսանք` լրագրողների իրավունքների համար «պայքարող» ՀԿ-ները չեն անտեսի այս միջադեպը եւ մի ծավալուն հայտարարություն էլ այս թեմայով կանեն»,- գրում է կայքը։