Բաժիններ՝

Ամստերդամում ոստիկանությունը շուրջ 100 մարդու է ձերբակալել պաղեստինամետ ցույցերի ժամանակ

Նիդեռլանդների ոստիկանությունը նոյեմբերի 10-ին մոտավորապես 100 մարդու է ձերբակալել Ամստերդամում անցկացված չարտոնված ցույցերի ժամանակ: Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը:

Ամստերդամի կենտրոնում հավաքված ցուցարարները վանկարկել են «Ազատություն Պաղեստինին» և այլ պաղեստինամետ կարգախոսներ։

Քաղաքի իշխանություններն ակցիաների անցկացումը հանգստյան օրերին արգելել էին այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Ամստերդամում հարձակում տեղի ունեցավ իսրայելցի երկրպագուների վրա:Նոյեմբերի 10-ին արգելքը երկարացվել է մինչև նոյեմբերի 14-ը։

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդն իր հերթին կոչ է արել հայրենակիցներին զերծ մնալ նոյեմբերի 14-ին Փարիզում պլանավորված ֆուտբոլի մրցախաղին, ինչպես նաև Եվրոպայում անցկացվող այլ միջոցառումների այցելելուց։

Ամստերդամում լույս նոյեմբերի 8-ի գիշերը Եվրոպայի լիգայի ֆուտբոլային մրցախաղից հետո, որտեղ Ամստերդամի «Այաքսը» 5:0 հաշվով հաղթել էր Թել Ավիվի «Մաքաբի»-ին, իսրայելցի երկրպագուները հարձակումների էին ենթարկվել:

The Times of Israel պարբերականի հաղորդմամբ՝ հարձակումից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել էին տեսանյութեր, որոնցում իսրայելցի երկրպագուները վիրավորական կարգախոսներ էին հնչեցնում արաբների, մասնավորապես՝ պաղեստինցիների հասցեին։  

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930