
Այսօր Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում կաղոթեն հայ գերիների տունդարձի համար

Այսօր Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում կաղոթեն հայ գերիների տունդարձի համար: Հայտնում է «Հայաքվե» նախաձեռնությունը:
Հիշեցնենք, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր եկեղեցիներում նոյեմբերի 10-ին Սուրբ Պատարագի ընթացքում կկատարվի համահայկական աղոթք:
Հայոց հայրապետի կոչով աղոթք կհնչի արցախահայերի իրավունքների պաշտպանության, մասնավորապես Ադրբեջանի կողմից առևանգված, գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող զինծառայողների, քաղաքացիական անձանց և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների համար։