6 իրավիճակ, երբ չի կարելի քթի ռինոպլաստիկա անել
Որոշ դեպքերում ռինոպլաստիկայի միջոցով քթին նոր տեսք տալու ցանկությունը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների: ԼՕՌ բժիշկ, պլաստիկ վիրաբույժ Իլյանա Գոնչարովան Gazeta.Ru-ին տված հարցազրույցում նշել է վեց հիմնական իրավիճակ, որոնց դեպքում ռինոպլաստիկան հաստատ չարժե անել։
Առաջին իրավիճակը, ըստ բժշկի, իրականությանը չհամապատասխանող ակնկալիքներն են:
«Ռինոպլաստիկան ֆոտոշոփ չէ, այն չի կարող պատճենել և ձեր դեմքին տեղադրել այնպիսի քիչ, «ինչպիսին ձեր սիրելի դերասանուհունն է»: Յուրաքանչյուր մարդ ունի իր անատոմիան, մաշկի տեսակը և դեմքի առանձնահատկությունները, որոնց վրա հենվում է մասնագետը։ Ուստի հաճախ վիրաբուժական միջամտությունը կարող է միայն բարելավել, բայց ոչ արմատապես փոխել քթի ձևը»,- բացատրել է նա:
Արժե հրաժարվել ընթացակարգից, եթե նույնիսկ պատրաստ չեք վերականգնմանը։
«Մեկ տարի կամ նույնիսկ ավելին կպահանջվի սպասել, մինչև քիթը վերջնականապես ձեռք բերի ցանկալի տեսքը։ Վերականգնողական ժամանակահատվածում քիթը կարող է լայն երևալ այտուցվածության պատճառով, ծայրը կարող է շրջված թվալ պլանավորված հիպերկորեկցիայի պատճառով, իսկ պրոֆիլը կարող է մեծ թվալ, քանի որ մաշկի կծկվելու համար ժամանակ է պահանջվում: Առաջին երկու շաբաթվա ընթացքում դեմքի վրա կարող են լինել կապտուկներ և այտուցներ։ Առաջին ամսվա ընթացքում կարևոր է չկրել ակնոցներ և քնել մեջքի վրա՝ ապահովելու այտուցների ճիշտ բաշխումը և նոր քթի հաջող ձևավորումը: Եթե պատրաստ չեք սպասել արդյունքին և հետևել բժշկի առաջարկություններին, ապա չպետք է վիրահատվեք»,- ըստ shantnews-ի՝ հավելել է մասնագետը։
Նաև բժշկի և հիվանդի փոխվստահությունը հաջող վիրահատության և վերականգնման կարևոր բաղադրիչ է: Դուք կապի մեջ կմնաք բժշկի հետ ողջ վերականգնողական շրջանի ընթացքում, ուստի պետք է հարմարավետ զգաք նրա հետ շփվելիս և, իհարկե, լիովին վստահ լինեք նրա պրոֆեսիոնալիզմի վրա։ Հակառակ դեպքում, անհանգստությունը բացասաբար կանդրադառնա հյուսվածքների բուժման վրա:
«Չորրորդ դեպքը բժշկական հակացուցումներ են։ Մասնավորապես, վիրահատությունն անընդունելի է հղիության ընթացքում, խորհուրդ չի տրվում կրծքով կերակրելիս և հակացուցված է միջին կամ ծանր անեմիայի, ինչպես նաև հիվանդությունների սուր փուլերում և քրոնիկ հիվանդությունների սրացման ժամանակ։ Հակացուցումները պարզելու համար պետք է խորհրդակցել բժշկի հետ»,- խորհուրդ է տվել Գոնչարովան։
Մասնագետի կարծիքով՝ ռինոպլաստիկայից հրաժարվելու մեկ այլ ցուցում է ներքին անպատրաստությունը և սեփական ցանկությունների հստակ ըմբռնումը։
«Պլաստիկ վիրաբուժության մեջ կարևոր է փոխել արտաքինը, երբ հաստատ հասկանում ես, որ ուզում ես այդ փոփոխությունները, պատրաստ ես դրանց ներքուստ։ Ավելի լավ է սկզբում դիմել պլաստիկ վիրաբույժի մոդելավորման համար. այս դեպքում շատ ավելի հեշտ է հասկանալ՝ արդյոք նոր տեսքը ցանկալի կլինի, թե ոչ»,- ասել է բժիշկը։
Վերջապես, ռինոպլաստիկան չպետք է կատարվի դեպրեսիայի և ձեր մարմնի ամբողջական չընդունման վիճակում (դիսմորֆոֆոբիա):
«Պլաստիկ վիրաբուժությունը հոգեբանության հետ մեկտեղ վերացնում է ներքին բարդույթները, և դա կարող է անել հնարավորինս արագ և արդյունավետ, քանի որ վերացնում է նաև արտաքին արատները։ Բայց այն, ինչ չի կարող անել պլաստիկ վիրաբուժությունը, դա մարդուն բուժելն է ինքնաընդունման իսպառ բացակայությունից՝ սկսած աչքերի, շուրթերի ու քթի ձևից մինչև մարմին, ինչպես նաև դեպրեսիայի վիճակից։ Այնպես որ, եթե հոգեբանական բարդույթները շատ խորն են, ապա պետք է դրանք լուծել հոգեբանի հետ»,- եզրափակել է Գոնչարովան: