Թուրքիան ՄԱԿ-ում Իսրայելի դեմ գործընթաց է սկսել

Դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ՄԱԿ-ի շրջանակներում մեկնարկել է «Համատեղ նամակ» նախաձեռնություն, որը միտված է բարձրացնել Իսրայելին զենք-զինամթերքի վաճառքը դադարեցնելու վերաբերյալ միջազգային իրազեկվածությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ նախաձեռնությունը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի կողմից է առաջարկվել, իսկ դրա գերնպատակն է կանխել Պաղեստինի Գազայի հատվածում և ընդհանուր Պաղեստինում Իսրայելի գործողությունները։

Նամակում ընդգծվում է նախաձեռնությանը մասնակից պետությունների անհանգստությունը կապված Մերձավոր արևելքում աճող լարվածության և Իսրայելի կողմից իրականացվող գործողությունների արդյունքում այնտեղ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հավելենք, որ նախաձեռնությանը միացել է 52 երկիր (Մասնակից պետությունների թվում եղել են նաև «Արաբական լիգայի» և «Իսլամական մության» անդամ երկրներ)։

Վերոնշյալ նամակն ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նոյեմբերի ժամանակավոր նախագահ Անգլիային և ՄԱԿ գլխավոր խորհրդի նախագահ Ֆիլեմոն Յանգին։

Տեսանյութեր

Լրահոս