Բաժիններ՝

«Ինտեր»-ը հաղթել է «Վենեցիա»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում  «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վենեցիա»-ին։

Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց նվազագույն հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ: Հանդիպման միակ և հաղթական գնդակը 65-րդ րոպեին խփեց Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդն է՝ 24 միավորով: 25 միավոր ունի «Նապոլի»-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս