
Սիսիանի տարածաշրջանում ձյան տեղումներ են. վարորդներին կոչ է արվում երթևեկել ձմեռային անվադողերով

Հայաստանի Մ-2 միջպետական ճանապարհի՝ Սիսիանի տարածաշրջանում («Զանգեր» կոչվող հատված) ձյան տեղումներից հետո իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը՝ կոչ անելով վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով։