Բաժիններ՝

Խաղերի ժամանակ ՀՖՖ-ի դեմ ակցիաները չեն ցուցադրում, արգելում ենք Fast TV-ին Գյումրու Քաղաքային ստադիոնից իրականացնել հեռարձակում. «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը

«Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը.

«Հայաստանի առաջնության խաղերի միակ հեռարձակող Fast TV-ն, որը մասնավոր հեռուստաընկերություն է, հյուսիսկորեական հեռուստատեսության «լավագույն» ավանդույթների համաձայն՝ փաստացի ստանձնել է ՀՖՖ ղեկավարության աղետաբեր գործունեությունը սրբագրողի դերը։

Ֆան-ակումբների կողմից ՀՖՖ վերնախավի հրաժարականի պահանջով նախադեպը չունեցող ակցիաներ են իրականացվել առաջնության խաղերի ժամանակ, սակայն մասնավոր Fast TV-ն ոչ միայն շեղել է իր տեսախցիկների պատկերները՝ չցուցադրելով խաղադաշտերում տեղի ունեցողը, այլ նաև իր մեկնաբանների (բացառությամբ Արման Աբելյանի) շուրթերով խեղաթյուրել է իրականությունը: Հարգելի երկրպագուներ, «Շիրակ» ֆուտբոլային ակումբն ինքնուրույն կապահովի «Շիրակի» տնային խաղերի հեռարձակումը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս