Միչիգան նահանգում Հարիսը մեկ տոկոսով առաջ է անցել Թրամփից. Rasmussen
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսն առաջին անգամ Միչիգան նահանգում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից առաջ է անցել 1%-ով: Այս մասին հայտնում է Rasmussen Reports սոցիոլոգիական ընկերությունը։
Եթե ընտրություններն անցկացվեին նոյեմբերի 2-ին, Միչիգանում հավանական ընտրողների 49%-ը կպաշտպաներ Հարիսին, իսկ 48%-ը՝ Թրամփին, հայտնել է ընկերությունը իր հեռախոսային և առցանց հարցման արդյունքներով։
«Մեկ տոկոսն ասել է, որ կքվեարկի այլ թեկնածուի օգտին, մինչդեռ երկու տոկոսը չի կողմնորոշվել»,- ասվում է հրապարակման մեջ:
Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին անցկացված նախորդ հարցումներում Հարիսն ու Թրամփը հավասար ձայներ են հավաքել՝ 48%։
Միչիգանի 908 հավանական ընտրողների շրջանում հարցումն անցկացվել է 2024 թվականի հոկտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 1-ը, ավելացրել է ընկերությունը: