ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ի երեկվա՝ գիշերային ինքնաքննադատության նիստը թեժ է եղել: ՔՊ գրասենյակում հավաքված իշխանական կորիզը քննարկել է, որ պետք է պատժել որոշ թիմակիցների:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նիստի ընթացքում որոշ երիտասարդ ՔՊ-ականներ բարձրացրել են Հովիկ Աղազարյանի մանդատի անհամատեղելիության հարցը, քանի որ Աղազարյանն օգտագործել է ամբիոնը՝ իր որդիների գործերից խոսելու համար, ինչը արգելված է պատգամավորին օրենքով. նա շահերի բախում ունի:

Մի խումբ առավել ուժայիններին քննադատողները բարձրացրել են Արգիշտի Քյարամյանի պահվածքի անթույլատրելիության հարցը: Մի խումբ էլ հայտարարել է, որ բոլոր խարդավանքների հեղինակը «ծերուկ» Անդրանիկ Քոչարյանն է, որը փորձում է բոլորին բոլորի դեմ հանել խմբակցության ներսում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների խումբը մեծանում է՝ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյան, ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյան, Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյան, ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան ու շատ ուրիշներ, բայց կոնկրետ որոշումների դեռ վերջնականապես չեն հանգել: Զարգացումների մասին՝ առաջիկայում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930