Բաժիններ՝

1 օրում բացահայտվել է հանցագործության 45 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 28-ից 29-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 45 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 36, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 10-ական, անձնական ունեցվածքի գողության ու թմրանյութի հայտնաբերման՝ 8-ական, ֆիզիկական ներգործության՝ 7, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3-ական, վստահված գույքի հափշտակման և սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, խոշտանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, կեղծ փաստաթղթի, իշխանությունը չարաշահելու, ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթեցման սարքեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, իրացման նպատակով կեղծ ալկոհոլային խմիչքներ իրացնելու և իրացման նպատակով կեղծ ակցիզային դրոշմանիշներ տեղափոխելու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է գույքը ոչնչացնելու կամ վնասելու 2 դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար․ 1 մարդ զոհվել է, 12-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս