Թուրքիան ամենաշատը ՌԴ-ից է ներմուծում բնական գազ

2024 թվականի ութ ամիսների ընթացքում Թուրքիայի բնական գազի ներմուծումը նվազել է։ Այդ մասին հրապարակում է կատարել «Էներգետիկ շուկան կարգավորող մարմինը» (EMRA)։

Գազի ներմուծումն օգոստոսին նախորդ տարվա համեմատ աճել է 5,74%-ով և կազմել 3 մլրդ 893 մլն մ³։ Բնական գազի ներկրումը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 4,94-%ով և կազմել 31 մլրդ 689 մլն մ³։

Հրապարակված տվյալների համաձայն՝ օգոստոսին բնական գազ է ներկրվել 4 տարբեր երկրներից։ Ներմուծման գծով առաջին տեղում է Ռուսաստանը՝ 58,43 %, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 19,07 %, Իրանը 12,62 %, Ալժիրը՝ 9,88%։

Օգոստոսին բնական գազի սպառումը նվազել է 3,61%-ով և կազմել 3 մլրդ 384 մլն մ³։ Արտադրության ծավալն աճել է մոտավորապես 418 %՝ մինչև 217,80 մլն մ³, իսկ արտահանումն աճել է 325%՝ մինչև 190 մլն մ³։

Այսպիսով, պաշարները նվազել են 17,71%-ով և հասել 4 մլրդ 327 մլն մ³։ Տարվա առաջին 8 ամիսներին բնական գազի սպառումը նվազել է 0,25%-ով և կազմել 35 մլրդ 47 մլն մ³։ Արտադրության ծավալն աճել է 343-%ով՝ մինչև 1 մլրդ 350 մլն մ³, իսկ արտահանումն աճել է 567-%-ով՝ մինչև 1 մլրդ 180 մլն մ³։

Տեսանյութեր

Լրահոս