Ընտրակեղծիքների մասին մեղադրանքները հետաքննելու նպատակով Վրաստանի ԿԸՀ-ն դիմել է դատախազություն
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է դատախազություն` խնդրելով հետաքննել նախագահի, քաղաքական գործիչների և այլոց կողմից ներկայացված ընտրակեղծիքների մասին մեղադրանքները:
Հանձնաժողովը հայտարարել է, որ այդ հայտարարությունների իսկության ստուգումը պահանջում է համապարփակ և օբյեկտիվ հետաքննություն, որը դուրս է իր լիազորություններից: