Բաժիններ՝

Զելենսկին հանդիպել է սկանդինավյան երկրների վարչապետների հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետների հետ քննարկել է Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը։ Այդ մասին տեղեկացնում է  «Lenta.ru»-ն։

«Ուշադրության կենտրոնում է եղել Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու շարունակականությունը, մասնավորապես պաշտպանության ոլորտում առանցքային կարիքները»,- հայտնել է Զելենսկին։

Սկանդինավյան երկրների վարչապետների հետ հանդիպումը կայացել է Ուկրաինա-Հյուսիսային Եվրոպա գագաթնաժողովից հետո։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայում զենքի արտադրության ֆինանսավորումը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ մատակարարումները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031