
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել է Ներքին Հանդի բնակիչների հետ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է դեսպան Օլիվիե Դըկոտինյիի՝ Ներքին Հանդ կատարած այցին։
«Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը երեք կողմից շրջապատված է ադրբեջանական մարտական դիրքերի կողմից, որոնք գտնվում են Հայաստանի տարածքի մի մասի վրա։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու դեսպան Օլիվիե Դըկոտինյին մտքեր փոխանակեցին այս իրավիճակում գտնվող բնակիչների հետ»,- հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։