
Երևանում բախվել են «Honda»-ն ու մոպեդը․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 17։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի մոտ, բախվել են ռուսական համարանիշներով «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ. պարզվում է վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը: