«Թուրքիայի իշխանությունը կորցնելու է իր ընտրողների ձայները». թուրք լրագրող

Թուրք լրագրող Քեմալ Ջանն սոցցանցյան գրառմամբ, անդրադարձել է Թուրքիայում տիրող ներքաղաքական վիճակին, մասնավորապես, ներկայիս նախագահի վերընտրման հարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ջանը սոցցանցում կատարած գրառմամբ, ուշադրություն հրավիրելով իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելիի վերջին հայտարարույթուններին, ընդգծել է դրա պատճառով իշխանության ձայների հնարավոր կորուստը:

Այս համատեքստում լրագրողը արել է հետևյալ շեշտադրումը.

«Այսպիսով, եթե այս քայլով սահմանդրության փոփոխությունը հաջողվի, ինչպե՞ս են Էրդողնանին ընտրել տալու: Խորհրդարանական թվաբանական հաշվարկների համաձայն՝ ձևավորվող ռիսկի շրջաններում կա անհամաչափություն, որը բացատրելը դժվար է»:

Բացի այդ, Ջանը նշել է, որ տարածված կանխատեսումների և ստեղծված իրավիճակի համաձայն՝ իշխանությունը ձայներ է կորցնելու:

«Մեկ այլ անհամապատասխանություն էլ Բահչելիի շարքում է: Եթե համոզիչ և լուրջ պատկեր ստեղծելու համար հաղորդակցության գործ է ստանձնում, նպատակին անհամապատասխան չի լինում արդյո՞ք ընդհանրապես ոչ անհրաժեշտ և շատ անհանգստացնող բարձր վերելքն ու Չաքըջըի (թուրք մաֆիոզ, նախկին ԱՇԿ-ական) խնդրի չափազանցվածությունը:

Հիշեցնենք, որ Բահչելին մեսիջներ էր արել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ներման մասին և շեշտել, որ այդպես կարելի է լուծել «PKK»-ի խնդիրը:

Տեսանյութեր

Լրահոս