Հայաստանը միացել է e-CMR համակարգին

Հայաստանը միացել է e-CMR համակարգին, որը իրենից ենթադրում է բեռնափոխադրումների ավելի անվտանգ ու հեշտ գործընթաց:

Անցյալ շաբաթ Հայաստանում ուժի մեջ է մտել «Ապրանքների միջազգային ավտոմոբիլային փոխադրման պայմանագրի մասին» կոնվենցիայի թվային արձանագրությունը, որը սահմանում է երկրում ապրանքների ամբողջովին առանց թղթի ավտոմոբիլային փոխադրման իրավական դաշտը, հայտնում է Միջազգային ավտոմոբիլային տրանսպորտի միության մամուլի ծառայությունը։

Հայաստանը դարձավ e-CMR-ին միացած 39-րդ երկիրը։ Թղթային բեռնափոխադրումներից ամբողջովին թվայինի անցնելը կբարձրացնի բեռնափոխադրումների արդյունավետությունն ու անվտանգությունը Հայաստանի ողջ տարածքում և, ի վերջո, դեպի հարևան երկրներ։

Վերացնելով թղթաբանությունը՝ e-CMR-ն նվազեցնում է բեռների բեռնաթափման ծախսերը, վերացնում է վարչական և հաշիվ-ապրանքագրերի հետաձգումները և նվազեցնում անհամապատասխանությունները առաքման կետերում: e-CMR-ն նաև բարելավում է թափանցիկությունն ու անվտանգությունը մատակարարման ամբողջ շղթայում: Այն տրամադրում է առաքման տվյալները ավելի հեշտացված եղանակով:

Տեսանյութեր

Լրահոս