Բաժիններ՝

«Հեզբոլլահը» հայտարարել է Թել Ավիվի շրջակայքին հարվածներ հասցնելու մասին

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է Թել Ավիվի շրջակայքին հրթիռային հարվածներ հասցնելու մասին։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ գնդակոծության տակ է հայտնվել Թել Ավիվի արվարձանում գտնվող Նիրիտ շրջանը։ Բացի այդ, հարձակման է ենթարկվել քաղաքից ոչ հեռու գտնվող իսրայելական Գլիլոտ ռազմակայանը։ 

Ավելի վաղ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր Թել Ավիվում և հարակից շրջաններում։օդային տագնապի մասին:Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից այնտեղ ցամաքային գործողություն է սկսել։ 

«Հեզբոլլահ»-ն իր հերթին ամենօրյա ռեժիմով հրթիռակոծում է Իսրայելի տարածքը։Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև բախումներ են ընթանում՝ Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ռազմական գործողություններին զուգահեռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս