Հայաստանն արդեն հայկական պետություն չէ, հայկական պետականության փիլիսոփայության հետ կապ չունի։ Եռաբլուրը Հայաստանի Երրորդ Հանրապետության փիլիսոփայական և խորհրդաբանական ամենակարևոր հենասյուներից մեկն էր։ Դա մի վայր էր, որը մեր ժողովրդի ընկալումներում տեղ ուներ՝ որպես սրբավայր, ուր մարդիկ ոչ միայն գալիս էին հարգանքի տուրք մատուցելու, այլև իրենց զավակներին պատմելու, ներկայացնելու և այդ օրինակը նրանց ներշնչելու համար։
«Կարծում եմ՝ հայկական կողմը որոշ փոփոխություններ գուցե մտցնի Ռուսաստանի հետ հարաբերություններում, թերևս, մեղմելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել էին հայ-ռուսական հարաբերությունները։ Ըստ իս, շեշտը կդրվի տնտեսական համագործակցության վրա՝ պահպանելով քաղաքական համագործակցության այնքան մակարդակ, որպեսզի տնտեսական բաղադրիչը հնարավոր լինի պահպանել։ ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունն էլ պայմանավորված է լինելու Արևմուտքում տեղի ունեցող խմորումներով և փոփոխություններով»։
«Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով մի թուղթ ստանալ Ալիևից՝ վրան գրված՝ Խաղաղություն, որպեսզի սպասվող ընտրություններին կարողանա այդ թուղթը վաճառել հայ հասարակության վրա՝ ձայներ ստանալու նպատակով։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է մինչև 2050 թվականն իշխել և դառնալ Աթաէրմենի՝ Աթաթուրքի օրինակով՝ իր հռչակած նոր Հայաստանում»:
«Լավրովն ասաց, որ ՌԴ-ն պատրաստ է, որպեսզի իր հովանու ներքո ստորագրվի փաստաթուղթ, սակայն Երևանը դրան դեմ է։ Ընդհանուր առմամբ մեծ անհանգստություն այս մասով չկա, քանի որ ՌԴ-ն ունի միայն խաղաղապահների հարց, որի շուրջ, ինչպես բազմիցս հայտարարել է, կպայմանավորվի Ադրբեջանի հետ»,- ասաց վերլուծաբանը։
Հայաստանի իշխանության ու պետական կառավարման համակարգի ամենաբնորոշ հատկանիշը սեփական բնորոշչի բացակայությունն է: Քաղաքական էլիտան, իշխող կուսակցությունը, բարձրաստիճան պաշտոնյաների դասը, որոնք նորմալ երկրներում համարվում են պետականության ողնաշարը և գոնե առանցքային հարցերում ունեն սեփական դիրքորոշում, համակարգային կարմիր գծեր, Հայաստանում ամբողջությամբ սպասարկում են մեկ անձի, անհատի քաղաքական, մտավոր/անմիտ, իրատեսական/ցնորամիտ և բազմապիսի այլ հավակնությունները: