Բաժիններ՝

Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հոկտեմբերի 22-24-ը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին կայցելի հոկտեմբերի 22-ից 24-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031