
Երևանի Թբիլիսյան խճուղում «Nissan»-ը բախվել է կայանած «KamAZ»-ին. 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ե., ծնված 1965 թ.) բախվել է կայանած «KamAZ» մակնիշի ավտոմեքենային։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդ Հ. Ե.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։