Երևանում ամեն ինչ վատ ա, բայց որ գործը հասնում ա անիմաստ ծախսերին անսպառ ռեսուրս կա
Գործարար Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երևանը ոնց որ դիմացիս հարևանների ընտանիքը լինի. էն որ իրարից զզվում են, սաղ օրը կռիվ ու դմփոց ա, բայց ծնունդների օրով իրար «սիրում են», ստեղ ընդեղ ձևական կենացներ ասում ու իրանց ցուցադրում: Նույնն էլ Երևանն ա. ամեն ինչ վատ ա, տրանսպորտ չկա, սաղ օրը պռոբկա, սաղ փոշի ու կեղտ, սկի ուղիղ մայթ չկա քայլելու, բայց այ որ գործը հասնում ա անիմաստ ծախսերին, երդմնակալություններին, պադավատներին, անիմաստ համերգներին ու ձրի կայֆերին այ դրա համար միշտ անսպառ ռեսուրս կա»։