Փնտրվում է նախարար. պրոֆեսիոնալները չեն համաձայնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՔՊ-ում «դռնեդուռ» ընկած արդարադատության նախարարի նոր թեկնածու են փնտրում։ Միակ թակնածու Արփի Դավոյանին մտավոր կարողութունների ու անպատրաստվածության համար մերժելուց հետո՝ ՔՊ խմբակցության պատգամավորներն այս օրերին փորձում են գտնել նոր թեկնածուի, որը այս անգամ ընդունելի կլինի վարչության համար, իսկ ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանի համար:

ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ խմբակցության ներսում այս պահի դրությամբ երկու անուն է շրջանառվում՝ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյան, որը մասնագիտությամբ իրավաբան է, եւ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան, որին դարձյալ Անդրանիկ Քոչարյանն է լոբբինգ անում, որպեսզի անձնական օգտագործման նախարար ունենա։ Իհարկե, այս ամենն ընդամենը խոսակցությունների մակարդակի, է եւ ՔՊ-ում վերջնական որոշում չունեն։ Պատգամավորները մինչեւ երեքշաբթի վարչության նոր թեկնածուների պետք է առաջադրեն, որպեսզի հաջորդ շաբաթ կայանալիք վարչության նիստին վարչապետին բավարարող թեկնածու գտնեն եւ ընտրեն։ Իսկ եթե ՔՊ-ական պատգամավորները չընտրեն թեկնածու, արդեն այդ հարցով Նիկոլ Փաշինյանն անձամբ կզբաղվի։

«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի առնչությամբ փորձեց կապ հաստատել վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն վերջինս չարձագանքեց մեր զանգերին եւ նամակներին, իսկ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ինչպես ֆրակցիայից փոխանցեցին, երկրում չէ:

Ինչպես հայտնի է՝ լոբբինգ է արվում նաեւ ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանի թեկնածության համար»։

Տեսանյութեր

Լրահոս