Ձեր մոտ չի ստացվի իրականացնել ձեր տերերի դավադիր ծրագրերը. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոլորը գիտեն, որ քաղաքականության մեջ անպիտան և հնարավո՛րություն ու ճանաչում չունեցող մարդիկ ունեն մարտավարություն, որն ասում է հետևյալի մասին՝ պետք է քննադատել կամ վիրավորել այն քաղաքական թիմի ղեկավարին, որտեղից քեզ շատ կարձագանքեն, և նրանց կարծիքով այդ արձագանքների արդյունքում նրանց դերը քաղաքականության մեջ ավելի կմեծանա:

Բայց մեդալը երկու կողմ ունի, և այդ հակառակ կողմում թաքնված է հետևյալը՝ այո, քեզ անդրադառնում են, քեզ արձագանքում են, բայց դու բացահայտվում ես հասարակության շատ լայն հատվածի մոտ, քանի որ, ինչպես Աճապահյան Միքայելն է, անազնիվ են և խեղաթյուրում են իրավիճակը այնպես, որ երիտասարդները, ում համար եկեղեցին և եկեղեցականը արժեք են, ամաչում են, քանի որ հարց են տալիս՝ արդյոք այս մարդը չի տեսնում իրականությունը, արդյոք շարժման մեջ գտնվող «ԱԱԾ» դրածոները չեն վտանգավոր, որ շարժման կեսից փախնում են ու քննադատում Սերժ Սարգսյանին, արդյոք Նիկոլ Փաշինյանի ծառաները, ի դեմս Էդմոն Մարուքյանի, չեն մեղավոր, որ ասում են Աջապահյանի նույն թեզը, որ Սերժ Սարգսյանը պետք է լքի քաղաքական դաշտը:

Հիմա հերթով: Նախ հարյուրավոր երիտասարդների մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք Աջապահյանը չի տեսնում, որ շարժման մեջ կան մարդիկ, որոնք եկեղեցուն, կաթողիկոսին, եկեղեցականներին ամենավերջին հայհոյանքներ են տվել, բայց նրանց մասին չի խոսվում: Շարժման մեջ կային մարդիկ, որոնք ժամանակին իրականացրել են «ահաբեկչական» ակտեր, և մարդիկ չգիտեն, նրանք ինչի են ընդունակ նաև այսօր, բայց Աջապահյանին, Էդմոն Մարուքյանին և Սուրեն Պետրոսյանին հրաման տվող կենտրոնը 2018 թվականին ամեն ինչ արեց, որ իշխանազավթում տեղի ունենա, և Սերժ Սարգսյանը հեռանա իշխանությունից, որ ժողովուրդը մերժի նախագահին, բայց իրականում մերժի Արցախը, իսկ հիմա այս ուժերն անում են նույնը, որ Սերժ Սարգսյանին ներկայացնեն որպես մեղավոր և հանեն քաղաքական ասպարեզից, հասկանալով, որ նա միակ հենարանն է, ով պահում է խրամատը իրենց նմաններից։ Պարոնայք, դուք բացահայտված եք և փաթեթավորված:

Ձեր մոտ չի ստացվի իրականացնել ձեր տերերի դավադիր ծրագրերը, և նորից խաբկանքով և մանիպուլյացիաներով կուրացնեք մեր հայրենակիցներին, ասելով նրանց սուտը և մատուցելով դա, որպես իրականություն:

Հ.Գ. Միքայել Աջապահյան, մարդ, ով ասաց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին 2018-ին, հետո ներողություն խնդրեց: Մարդ ով ասաց, որ սատարում է Բագրատ Սրբազանին, և հետո ասաց, որ երբևէ չի սատարել կամ սատարում նրան:

Էդմոն Մարուքյան մարդ, ում անունը գրված է Արցախը ծախող հայրենադավերի ցուցակում, ով Նիկոլ Փաշինյանի մեղսակիցն է:

Սուրեն Պետրոսյան՝ մարդ, ով փախավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից, երբ Սերժ Սարգսյանի թիմակիցները՝ ես և իմ ընկերները, պայքարում էինք ռեժիմի դեմ, և մեր վրա նռնակներ էին նետվում, 15-ից ավելի հանրապետականներ վիրավորվել են, կալանավորվել են, իսկ դուք այնպես փախաք, որ մինչև հիմա մարդիկ չեն գտնում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031