Բաժիններ՝

Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը

Հաագայում լսումների ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչ Օքսանա Զոլոտարևան Հաագայի արբիտրաժային դատարանին կոչ է արել Ռուսաստանին պարտավորեցնել ապամոնտաժել Ղրիմի կամուրջը։ Այս մասին հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։

Զոլոտարևայի խոսքով՝ Ռուսաստանն ապօրինաբար է կառուցել կամուրջը և այժմ պետք է այն վերացնի, որպեսզի ապահովի Կերչի նեղուցով անցումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։

«Կամրջի ապամոնտաժումը միակ ճանապարհն է՝ վերականգնելու բոլոր երկրների նավերի անցումը, որոնք նախկինում օգտագործել են նեղուցը, և այն նավերի, որոնք հետագայում կօգտվեն նեղուցից», – ասել է Ուկրաինայի ներկայացուցիչը:

Ուկրաինան արբիտրաժային վարույթ է հարուցել Ռուսաստանի դեմ 2016 թվականի սեպտեմբերին։ 2020 թվականին Հաագայի արբիտրաժային դատարանը հաստատել է իր իրավասությունը։ Առարկայական լսումները սկսվել են 2024 թվականի սեպտեմբերի 23-ին:

Այս գործի շրջանակներում Ուկրաինան պահանջում է կիրառել Ծովային իրավունքի մասին կոնվենցիան և պատասխանատվության ենթարկել Ռուսաստանին իր խախտումների, այդ թվում՝ Ղրիմը Կրասնոդարի երկրամասին կապող Ղրիմի կամրջի շինարարության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս