Թուրքիայում սովի շեմը 12 ամսում աճել է ավելի քան 71 տոկոսով
Թուրքիայի աշխատավորների արհմիությունների կոնֆեդերացիան հաշվարկել է 4 հոգուց բաղկացած ընտանիքներում առկա սովի շեմը սեպտեմբեր ամսվա համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ այն կազմել է 19.930 լիրա (շուրջ 600 դոլար), իսկ աղքատության շեմը 64.595 լիրա (1893 դոլար):
Հաշվարկվել է նաև միայնակ ապրող մարդու «Ապրուստի գինը», որն էլ ամսական կազմել է 25.706 լիրա (753 դոլար):
Վերջին 12 ամսվա ընթացքում կատարված հաշվարկների հիման վրա սովի շեմն ընդհանուր առմամբ աճել է 71.23 տոկոսով: