Բաժիններ՝

Թայվանում մոլեգնող թայֆունի հետևանքով կա 2 զոհ, ավելի քան 120 վիրավոր

Թայվանում մոլեգնող «Կրատոն» թայֆունի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 123-ը` վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը:

Եվս երկու մարդ անհետ կորած է։

Հոկտեմբերի 3-ին «Կրատոն»-ը հասել է Թայվանի հարավ-արևմուտքում գտնվող Գաոսյուն քաղաք. այն հորդառատ անձրևներ է բերել տարածաշրջան: Քամու պոռթկումների արագությունը հասել է 126 կմ/ժ-ի։

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել տանը մնալ տեղատարափների, ուժեղ քամիների և փոթորկալի ալիքների պատճառով: Հազարավոր մարդիկ ստիպված են եղել տարհանվել այն շրջաններից, որտեղ հնարավոր են սողանքներ և սելավներ։ Փրկարարական աշխատանքներին օգնելու համար գրեթե 40 000 զինվոր բերվել է պատրաստության վիճակի։

Թայֆունի պատճառով կղզում ստիպված են եղել չեղարկել բոլոր ներքին ավիաչվերթերը։Oդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ «Կրատոն»-ը կշարունակի շարժվել հյուսիսային ուղղությամբ. մինչև հոկտեմբերի 4-ը դրա ուժգնությունը կնվազի, երբ այն հասնի Թայվանի գլխավոր քաղաք` Թայպեյ։

Սեպտեմբերի 30-ին «Կրատոն»-ը հարվածել էր Ֆիլիպիններին, որտեղ զոհվել է չորս մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս