Էրդողանը Թուրքիայի ԱԽ-ի հետ կքննարկի Իրանի հարվածներն Իսրայելին և իրավիճակը Լիբանանում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է այսօր Անվտանգության խորհրդի հետ քննարկել Իսրայելի ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածներն ու Լիբանանում տիրող իրավիճակը: Այս մասին գրում է Milliyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կքննարկվեն Ազգային անվտանգության խորհրդի (MGK) նիստում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

Նիստին կմասնակցեն խորհրդի կազմում ընդգրկված նախարարները, ինչպես նաև անվտանգության բյուրոյի բարձրագույն ղեկավարները:

Հանդիպման օրակարգում կլինեն Լիբանանում Իսրայելի գործողությունները և Իրանի հրթիռային հարվածներն Իսրայելին»,-գրում է պարբերականը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031