ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՔՊ-ականների կողմից արցախահայերի խնդիրների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության առաջարկի մերժումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՀՀ օրվա իշխանությունը հրաժարվել է Արցախից։
Լայն իմաստով, մենք՝ որպես հասարակություն, տապալեցինք Արցախի կողքին կանգնելու փորձությունը և Ադրբեջանի ֆիզիկական շրջափակմանն ավելացրեցինք անտարբերությամբ արտահայտվող հոգեբանական շրջափակումը, որը գուցե արցախահայերի համար ավելի սարսափելի է առաջինից։ Որպես հանրություն, մենք գրեթե զրկվել ենք ապրումակցելու, էմպաթիայի ունակությունից՝ միևնույն ժամանակ՝ աշխարհից, օտարներից պահանջելով ապրումակցել մեր ազգակիցներին, որոնց իրականում առաջին հերթին լքել ենք մենք՝ Հայաստանում ապրողներս։