Բաժիններ՝

«Ռեալ»-ը և «Բավարիա»-ն պարտվել են. Չեմպիոնների լիգայի այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են հիմնական փուլի երկրորդ տուրի ևս մի քանի հանդիպումներ:

Ֆրանսիական «Լիլ»-ը նվազագույն հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալ»-ին, նույն հաշվով «Բավարիա»-ն զիջել է «Աստոն Վիլա»-ին, իսկ «Գրաց»-ը` «Բրյուգե»-ին:  

«Յուվենթուս»-ը 10 ֆուտբոլիստով 2:3 հաշվով պարտության է մատնել «Լայպցիգ»-ին, իսկ «Ֆեյենորդ»-ը` «Ժիրոնա»-ին (2:3): «Ատալանտա»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյոր»-ի դարպասը: «Լիվերպուլ»-ը հաղթել է «Բոլոնիա»-ին 2:0 հաշվով: «Ատլետիկո»-ն զիջել է «Բենֆիկա»-ին 4։0 հաշվով: «Զագրեբ-Դինամո»-«Մոնակո» հանդիպումն ավարտվել է 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի խաղերը կկայանան հոկտեմբերի 22-23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս