#ՀԻՄԱ. Փաշինյանը ստորագրում է փաստաթղթի կտոր, որ ծախի ժողովրդի վրա. Իշխան Սաղաթելյան. #ՈՒՂԻՂ
Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որն արվել է 2019 թվականին կազմակերպված միջոցառման ընթացքում, որին, ի թիվս իմ այլ համակուրսեցիների, հրավիրված եմ եղել նաև ես:
Կիրանցում կառուցված դպրոցը խոցելի է. ադրբեջանական ստորաբաժանումից մի քանի մետրով է բաժանված. Դանիելյան
Պետության ամենահին ազգային ինստիտուտի՝ ԵՊՀ-ի քանդումը իշխանության ու ԵՊՀ ղեկավարության համար դարձել է խնդիր. Աբրահամ Գասպարյան
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հայտարարություն է արել սոցհարթակներում, որը վերաբերում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առնչվող լուրերի տարածմանը:
Նաղաշ Մարտիրոսյանը, ով առաջ ցույց տալու համար՝ ինչպես չի կարելի լրագրող լինել, բերում էր Փաշինյանի օրինակը, հիմա հակառակն է անում. Նաիրի Հոխիկյան
Սա ոչ այլ ինչ է, քան մշակութային ցեղասպանություն. ԵՊՀ ուսանող
Ինձ ազատեցին այն օրը, երբ սեպտեմբերի 19-ին իմ արցախցի ուսանողների հետ Հրապարակում էի. Ցոլակ Ակոպյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության կոչը սեփական քաղաքացիներին. «Այստեղ հաց, այստեղ կաց»:
Դասախոսը պարկետչիկ է, ինչ է, գա ամառը պարկետն անի, գնա.ժամկետային պայմանագիրը ո՞րն է.Գևորգ Պետրոսյան
Իշխանությունը կիրանցեցիներին պարտադրել է վերցնել փոխհատուցումները. Դանիելյան
Նա հաստատեց տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը դիմել է ԱՄՆ-ին՝ «123 պայմանագրին» միանալու և ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու համար։
«Այսօր մեր աչքերի առաջ կատարվում է մի ամբողջ բուհ-ի սարսափելի ջարդ, որն ունի 90-ամյա փառապանծ պատմություն, և պատահական մարդիկ որոշել են բուհ-ը ոչնչացնել»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի՝ աշխատանքից ազատված ամբիոնի՝ արդեն 11 տարվա նախկին վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նատալյա Խաչատրյանը՝ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանին համեմատելով տխրահռչակ Հերոստրատի հետ:
«Հայաստան-Իրան սահմանը խաղաղության ու բարեկամության սահման է, և որևէ ուժ չի կարող այն խզել». այս մասին, ինչպես հայտնում է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանը:
«Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի Արցախն ապագա ունենա, բայց Արցախի նորեկ իշխանությունը, որոնք ճնշմամբ Արցախի նախկին իշխանություններին հեռացրել են, այդ ապագան սկուտեղի վրա դրեցին ու հանձնեցին, նստեցին ուղղաթիռը և փախան Հայաստան»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալեն Սիմոնյանը՝ հանդես գալով հերթական հակաարցախյան հայտարարությամբ։
Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Անդրեյ Սիբիհան հայտարարել է գերատեսչությունում նախատեսվող փոփոխությունների, այդ թվում՝ կադրային վերադասավորումների մասին։ Որպես այդ վերադասավորումերի մի մաս՝ նա հետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում Սիբիհան գրել է, որ իր կադրային առաջին փոփոխությունների մասին հայտնել է Ուկրաինայի դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին։
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ լրագրողն Ալեն Սիմոնյանին հիշեցրեց, որ ոչ թե ընդդիմությունը, այլ ՀՀ իշխանությունն է 2022 թվականի հոկետմբերի 6-ին Պրահայում ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, Ալեն Սիմոնյանը լրագրողին կոչ արեց «դուրս գալ այդ ռուսական նարատիվից»։
Մեր պայքարի նպատակը մեկն է. որ ԵՊՀ-ն մնա որպես հայրենատիրության ամրոց. Խաչիկ Գալստյան
ՀԱՊԿ-ի մեջ լինելով՝ հարձակվել են Հայաստանի վրա՝ այլ երկրի միջոցով. Սիմոնյանը՝ ՌԴ-ի մասին
Նիգերիայի կենտրոնական հատվածում սեպտեմբերի 8-ին վառելիքի ցիստեռնը բախվել է ուղևորներ և խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխող մեկ այլ բեռնատարի։ Բախումից առաջացած պայթյունից առնվազն 48 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսելով Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական կազմակերպությանը տալու հարցի մասին, նկատեց՝ դրա վերաբերյալ բոլոր պայմանավորվածությունները հայելային են և հայելային տրամաբանության մեջ է քննարկվում։
«Ես այլ տրամաբանության մեջ եմ ասել, պետք չէ կոնտեքստից կտրել։ Եթե ՀՀ անվտանգության հարցը լինի ձեր հարցն էլ, իմ համար փակված կլինի, որովհետև նժարի վրա այլ բան է դրված լինելու։ Շատ վատ բան ես անում, որ տարիներ առաջ այդ փակ թեման էմոցիաների վրա փորձում ես սակարկել։ Կրկնում եմ՝ եթե լինի Հայաստանի հարցը, ու ասեն՝ Անիին ու ինձ՝ Ալենին, պետք է սպանել, ես այդ հարցը կդնեմ նժարին»,- խոսքն ուղղելով լրագրողին՝ ասաց Ալեն Սիմոնյանը։
Իմ ղեկավարած մագիստրոսական ծրագիրն արհեստականորեն փակվեց. ասացին՝ դիմորդներ չկան. Աստղիկ Ավետիսյան
Այն, ինչ հիմա կատարվում է բուհերում՝ աննախադեպ է՝ թե՛ իր ծավալներով, թե՛ դրսևումների ցինիզմով, կոպտությամբ. մի խումբ դասախոսների կողմից հրավիրված ասուլիսին հայտարարեց Մենուա Սողոմոնյանը, ով պնդեց, որ ԵՊՀ-ից հեռացվել են քաղաքական պատճառներով։
Նորից ականատես ենք լինում կեղծիքների մի փնջի, որպեսզի մեզ շեղեն այսօր Հայաստանի ու հայ ժողովրդի առաջ ծառացած լուրջ արտաքին ու ներքին մարտահրավերներից, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան« խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Արցախի ՊԲ-ն ենթարկվել է Փաշինյանին. Խաչատրյանը՝ Արցախի ՊԲ զենքն ու տեխնիկան Ադրբեջանին հանձնելու մասին
Դուք չէ, որ պետք է որոշեք Արցախի ժողովրդի փոխարեն. Մինասյանը՝ ՔՊ-ականներին
#ՀԻՄԱ. ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՉՈՒՆԵՑԱԾ ԲԱՆԵՐԻՑ Է ԽՈՍՈՒՄ. ՈՒՂԻՂ
Ալեն Սիմոնյանը կարծում է, որ Հայաստանի ու Արցախի միջխորհրդարանական հանձնաժողովի՝ որպես իրավական ակտի առկայությունը պետք է լուծարվի։
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում լիագումար նիստերի ժամանակ հայտարարեց, որ Արցախի ու Հայաստանի միջև միջխորհրդարանական հանձնաժողով կա, որը որպես իրավական ակտ՝ գոյություն ունի։ Այնուհետև դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ասաց, որ այդ հանձնաժողովի նախագահը՝ Հայաստանի կողմից, ինքն է, հետևաբար՝ նպատակ կա՞ առաջիկայում այնպես անել, որ այդ հանձնաժողովը նիստ գումարի։